2016 թվականին Նարինե Բալայանի եւ Դիանա Հովհաննիսյանի ջանքերով մենթալ թվաբանության մեթոդը մուտք գործեց Հայաստան, մարմնավորվեց Դեմիրճյան փողոցում եւ ստացավ «Աբակ» անվանումը։ Այսօր արդեն «Աբակ» ակադեմիայի եւ վերջինիս հովանու ներքո գործող «Աբակ Քիդս» մենթալ թվաբանության կենտրոնների ցանցի շնորհիվ հարյուրավոր աշակերտներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս յուրացնում են հազարամյակների պատմություն ունեցող մեթոդը։

Մայիսի 7-8-ը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի է ունեցել «WAMAS 2024» մենթալ թվաբանության ամենամյա միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանում մենթալ թվաբանության առաջին դպրոցի՝ «Աբակ»-ի պատվիրակությունը: Օլիմպիադային մասնակցել է 19 երկրից 550 մասնակից, որոնց թվում են 23 աբակցիներ ակադեմիայից, Մալաթիա-Սեբաստիայի, Մասիսի, Գյումրիի, Սեւանի մասնաճյուղերից, ինչպես նաեւ ցանցի առցանց դասընթացներին միացող երեխաներ Դիլիջանից ու Քուվեյթից։ Մրցույթի արդյունքում աբակցի Մարիամ Ասատրյանն ու Վոլոդյա Սարգիսյանը արժանացել են սուպերչեմպիոնի կոչման։

«Աբակ 2024» մենթալ թվաբանության ամենամյա օլիմպիադան տեղի է ունեցել ապրիլի 28-ին «Երեւան Պարկ»-ում։ Օլիմպիադային մասնակցել է 366 աբակցի Հայաստանի ամբողջ տարածքից։ Օնլայն ձեւով մրցույթի շրջանակներում իրենց ուժերն են փորձել նաեւ մենթալ թվաբանությամբ զբաղվող սաներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, ինչպես նաեւ Հորդանանից։ Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի ու մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Բարդագույն աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանացել են դրամական պարգեւների։ Հովանավորների շնորհիվ օլիմպիադայի մրցանակային ֆոնդը կազմել է 650,000 դրամ։

«Աբակ+ընկերներ 2023» մենթալ թվաբանության համահայկական օլիմպիադան անցկացվել է նոյեմբերի 19-ին Երեւանում: Օլիմպիադային մասնակցել է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան 320 սան ինչպես Երեւանից, այնպես էլ՝ Ալավերդիից, Աշտարակից, Արմավիրից, Բամբակաշատից, Գառնիից, Գավառից, Գյումրիից, Գորիսից, Էջմիածնից, Ծաղկահովտից, Մարտունիից, Մասիսից, Շնողից, Սպիտակից ու Սեւանից։ Մասնակիցները մրցել են երկու հոսքով՝ ըստ տարիքային խմբերի ու մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում ու աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանացել են ակադեմայի կողմից դրամական պարգեւների։

- Մենթալ թվաբանությունը ուղեղը մարզելու եւ ուղեղի աջ ու ձախ կիսագնդերը միաժամանակ զարգացնելու յուրահատուկ ծրագիր է։ Մեթոդը ձեւավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ ցանկացած հաշվիչից ու համակարգչից արագ հաշվելու ունակությունը, կամածին ուշադրությունը, լսողական եւ տեսողական հիշողությունը, կենտրոնացումը, վերլուծական մտածողությունը, այլընտրանքային մտածողությունը եւ տրամաբանությունը։

- Մեթոդը նախատեսված է 5-ից 15 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց մաթեմատիկական ունակություններից։

- Դասընթացները սկսելուց 3 ամիս անց երեխան կկարողանա պարզ ձեւով հաշվարկներ անել։ Բանաձեւային հաշվարկներ անելու համար կպահանջվի եւս 6 ամիս։ Մենթալ թվաբանության գումարումը եւ հանումը յուրացնելուց հետո երեխան կարող է շարունակել ուսումը՝ անցնելով պրոֆեսիոնալ մակարդակ։

Հասցե՝ Դեմիրճյան 12/14,

Երևան, Հայաստան, 0002

+374 91 40 34 58

Հասցե՝ Ագաթանգեղոս 6/1,

Երևան, Հայաստան, 0010

+374 55 28 21 20

Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 7,

Երևան, Հայաստան, 0001

+374 77 45 33 53

Հասցե՝ Էրեբունի 18 շենք 6/2,

Երևան, Հայաստան, 0010

+374 55 45 58 01

Հասցե՝ Բաբաջանյան 51/1,

Երեւան, Հայաստան, 0034

+374 99 00 81 51

Հասցե՝ Գարեգին Նժդեհի 8, բն 29,

Երևան, Հայաստան, 0006

+374 77 45 50 01

Հասցե՝ Սահմանադրության հրապարակ 2/5,

Հրազդան, Հայաստան, 2301

+374 94 00 02 82

Հասցե՝ 3֊րդ փողոց, թիվ 1,

Շնող, Հայաստան, 1728

+374 94 93 98 03

Հասցե՝ Ավան, Իսահակյան 3/9,

Երեւան, Հայաստան, 0060

+374 99 61 73 78 +374 77 61 73 78

Հասցե՝ Գորկու 50/4,

Գյումրի, Հայաստան, 3104

+374 94 40 34 58

Հասցե՝ Շիրազի փողոց,

Մասիս, Հայաստան, 0801

+ 374 77 12 30 07

Հասցե՝ Ջիվանու 15,

Արմավիր, Հայաստան, 0907

+374 77 89 88 34

Հասցե՝ Անդրանիկի 91,

Երեւան, Հայաստան, 0004

+374 55 28 21 20

Հասցե՝ Վարչական շենք,

Ծաղկահովիտ, Հայաստան, 0401

+374 93 01 47 31

Հասցե՝ Կոմիտաս 6,

Սեւան, Հայաստան, 1505

+ 374 93 77 04 74 +374 43 37 75 75

Հասցե՝ Սարահարթ 1/13,

Ալավերդի, Հայաստան, 1705

+374 93 90 60 52

Հասցե՝ Նարեկացի 98,

Աշտարակ, Հայաստան, 0202

+374 93 37 43 23

Հասցե՝ Շահումյան 11,

Գառնի, Հայաստան, 2215

+ 374 91 24 44 29

Հասցե՝ Գայի պողոտա 12/2,

Երեւան, Հայաստան, 0056

+374 55 30 45 15

Հասցե՝ Կենտրոնական փող., շենք 33,

Բամբակաշատ, Հայաստան, 0920

+374 77 23 44 23

Հասցե՝ Պարույր Սեւակ 51/2,

Երեւան, Հայաստան, 0069

+374 55 30 45 15

Հասցե՝ Աճառյան 13/1,

Երեւան, Հայաստան, 0060

+374 55 30 45 15